Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.10.2015 | 00:02

Եվ որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը։ Եվ Տիրոջ հետ միասին ու խառն, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դեմ։ Ամպերից, ինչպես լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան և թռչեն դեպի նպատակակետը, և բարկությունից, ինչպես քարանետից, առատ կարկուտ պիտի թափվի, ծովի ջրերը պիտի զայրագին հորդեն նրանց վրա, գետերը պիտի անխնա ողողեն, բուռն հողմը պիտի հարվածի նրանց դեմքին և, ինչպես մրրիկը, պիտի քշի նրանց։ Անօրենությունը պիտի ավերի ողջ երկիրը, և խարդախությունը պիտի կործանի բռնակալների գահերը։


Իմաստություն Սողոմոնի 5. 21-24

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ